Փաշինյանը ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնին հանձնարարել է աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին

22:03 • 03.07.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերի ժամը 9:00-18:00-ը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Նպատակը՝ թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչև ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,- գրել է Սարգսյանը: