Չիլիի ռազմածովային ուժերը նավաբեկությունից հետո մոտ 40 մարդու են փրկել

23:55 • 03.07.19

Չիլիի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի ավազանում՝ Մելչոր կղզու տարածքում, ջերմանավի նավաբեկությունից հետո մոտ 40 մարդու են փրկել:

«Ալեքսիս» ջերմանավի օգնությամբ անձնակազմի 18 անդամ և 20 ուղևոր լքել է նավը: Իշխանությունները ձեռնարկել են բոլոր կանխարգելիչ միջոցները՝ թույլ չտալու, որ մեր նավերի կողմից այդ տարածքում արձակված նավթամթերքն աղտոտի ջուրը»,- ասված է երկրի ռազմածովային ուժերի թվիթերյան գրառման մեջ:

Նախնական տվյալներով՝ «Կոյաիկե» ջերմանավի տախտակամածին ընդհանուր առմամբ 39 մարդ է գտնվել, որոնցից մեկի ճակատագիրն անհայտ է: Նավաբեկության պատճառները հայտնի չեն, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: