ԱՄՆ-ում պահեստներում բռնկված հրդեհի հետևանքով 45 000 տակառ վիսկի է ոչնչացվել (տեսանյութ)

19:47 • 03.07.19

ԱՄՆ Քենթաքի նահանգում Jim Beam ընկերության 2 պահեստում բռնկված հրդեհի հետևանքով 45 000 տակառ եգիպտացորենից ստացվող բուրբոն տեսակի վիսկի է ոչնչացվել, ինչը հավասար է ավելի քան 6 մլն լիտրի, հաղորդում է CNS News-ը:

Դեպքի վայրում դեռևս հրշեջներ են աշխատում, որոնք փորձում են մարել ավելի քան 10 ժամ շարունակվող հրդեհը: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը կարող էր կայծակի հարվածը լինել: 

Միջադեպի առնչությամբ փակվել է պահեստների հարակից փողոցը: Ակնկալվում է, որ հրշեջները դեպքի վայրում կաշխատեն մինչև ուշ երեկո: