Արարատի մարզում BMW-ն բախվել է Լուսառատի գյուղապետի մեքենային, որն այնուհետ բախվել է արգելապատնեշին․ Shamshyan.com

16:25 • 04.07.19

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 500 LL 70 համարանիշի և BMW մակնիշի 36 DA 441 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելաշապատնեշներին, տապալել այն և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Բախման հետևանքով ինչ-որ իր թռել է ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և վնասել դեպի Երևան ընթացող Nissan մակնիշի 17 AU 777 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դեպի Երասխ ընթանալիս բախվել է Hyundai-ին ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց հայտնվել դաշտամիջյան հատվածում, ջրատարի մեջ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Արարատի մարզի Լուսառատ գյուղի գյուղապետն է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: