Նոր նախագծով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատարների վարման իրավունքի վկայական ստանալու համար. Հովհաննես Քոչարյան  

10:02 • 04.07.19

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների վարման իրավունքի վկայական ստանալու համար:

«Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար:

Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի՝ այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու հա­մար քաղաքացին հաջող հանձնի թեսթային և գործնական քննությունները: 

«Նոր կարգի համաձայն՝ քաղաքա­ցին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպու­թյան (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատու­թյան) կողմից տրված վա­րորդական դասընթացների ավարտական քննություննե­րը դրական հանձնելու վերա­բերյալ փաստաթուղթ: 

Այսպիսով, կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում, նախապես ավտոդպրոցների գործունե­ությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործու­նեության տեսակ: Պատկե­րացնում եք, չէ՞, թե ուր է տա­նում այս ամենը»,-գրել էր թերթը: