Հնդկաստանում կատուն տանտերերին պաշտպանել է թունավոր օձից (տեսանյութ)

06:42 • 04.07.19

Հնդկաստանի հարավում տնային կատուն տանտերերին պաշտպանել է թունավոր օձից, որը մտել է բնակարան: Տանը եղել են երեխաներ, որոնց օձը կարող էր խայթել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ կատուն անցնում է տան միջանցքով, երբ նկատում է կոբրային: Նրանց միջև սկսվում է իսկական «հակամարտություն»: Կատուն հիանալի ռեակցիայի շնորհիվ կարողանում է պաշտպանվել ու գրոհել: Արդյունքում` նա օձին դուրս է շպրտում տանից:

Տան սեփականատերն Արուն Չանդրուն է: Նա ականատես է եղել իրադարձություններին և ընթացքում կանչել է փրկարարներին: Տղամարդը նշել է, որ իր կատվին համարում է խելացի և ուրախ, այժմ նաև խիզախ: