Իսլանդիայում օրենքով թույլատրվել է սեռ չնշող ազգանունների օգտագործումը

23:40 • 04.07.19

Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկկել քաղաքացիների ազգանունների ձևավորման կանոններում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագծին, գրում է uv.is-ը:

Իսլանդիայում օգտագործվում են կա՛մ հայրական, կա՛մ մայրական ազգանուններ, որոնց հիմքում հոր կամ մոր անունն է: Կախված երեխայի սեռից՝ նրան տրվում է «սոն» (որդի) կամ «դոտտիր» (դուստր) վերջավորությունն ունեցող ազգանուն:

Այժմ քաղաքացիների, այսպես կոչված, գենդերային ինքնուրույնության մասին օրենքի ընդունումից հետո հնարավոր կլինի օգտագործել ազգանվան երրորդ՝ «բյուր» վերջավորությունը, որը թարգմանաբար «երեխա» է նշանակում և սեռ չի հստակեցնում:

Նշվում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց չեն համարի իգական կամ արական սեռի ներկայացուցիչ, հնարավորություն կունենան դա իրավական առումով ձևակերպելու, ընդ որում՝ դրա համար բժշկական եզրակացություն հարկավոր չէ: