Վարչապետը Կարեն Ղարիբյանին նշանակել է ԱԱԾ Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ

15:11 • 04.07.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Ղարիբյանին Ազգային անվտանգության ծառայության Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝

Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,– ասվում է հրամանագրում։