ՀԱՀ-ում աճպարարը շոուի ժամանակ պատահաբար կրակել է իր օգնականի գլխին

06:27 • 04.07.19

Հարավաֆրիկյան Հանրապետության Գրեհեմսթաուն քաղաքում տեղի ունեցած ամենամյա փառատոնի ժամանակ մասնակից աճպարարներից մեկը, համարն իրականացնելիս, պատահաբար կրակել է իր օգնականի գլխին: Այս մասին տեղեկացնում է The Daily Dispatch-ը:

Բրենդոն Պիլը և նրա օգնական Լի Լաուն մոգական հնարք ցուցադրելիս են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը: Փառատոնի տնօրեն Տոնի Լանկեստերը հայտարարել է, որ վախեցած հանդիսականներին արագ հեռացրել են: Որոշներին հարկավոր է եղել հոգեբանական օգնություն:

Լաուին հասցրել են հիվանդանոց և քանի որ նրա գանգուղեղը վնասված չի եղել` նրա վիճակը գնահատվել է բավարար: Նա գիտակից վիճակում է և, բժիշկների հավաստմամբ, կապաքինվի: Փառատոնի կազմակերպիչները ներքին հետաքննություն են անցկացնում` տեղի ունեցածի պատճառը պարզելու համար: