ՀՅԴ-ի ու «Երկիր Ծիրանի»-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել երկրում առկա մարտահրավերների առնչությամբ

21:28 • 04.07.19

Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները։ Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի է ունեցել հանդիպում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ, որին մասնակցում էին կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Գործադիր մարմնի անդամներ Արամ Ենոքյանը, Մարինա Կրիմլյանը և Քաղաքական խորհրդի ղեկավար Գուրգեն Ներսիսյանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում էին ընկերներ Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Շաղիկ Մարուխյանը և Արթուր Խաչատրյանը։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումներին, իրենց մտահոգությունը հայտնել երկրի արտաքին և ներքին ճակատներում առկա մարտահրավերների առնչությամբ՝ անընդունելի համարելով ազգային պետական ուղեգծից շեղման տեսանելի միտումները։ Երկու կուսակցություններն էլ անթույլատրելի են գտնում երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և հատկապես Արցախի շուրջ ազգային միասնականության ոգին ջլատող դրսևորումները։

Կողմերը քննարկել են նաև ազգային պետական շահից բխող միասնական օրակարգերի ձևավորումն ու նրանց շուրջ համագործակցության հնարավորությունը։