Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

00:11 • 04.07.19

Հուլիսի 3-ին, ժամը 17:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 14 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: