Դեմիրճյան փողոցի թիվ 27 և 29 շենքերի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք
Հուլիսի 3-ին, ժամը 18։26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 27 և 29 շենքերի մոտակայքում առկա է գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի արտահոսքը տեղի է ունեցել թիվ 27 շենքի մոտակայքում կայանած «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայից: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:










