Ամստերդամի քաղաքապետը ցանկանում է փակել Կարմիր լապտերների թաղամասը

17:50 • 04.07.19

Ամստերդամի առաջին կին քաղաքապետը ցանկանում է փակել քաղաքի հանրահայտ Կարմիր լապտերների թաղամասը՝ պատճառաբանելով մարդկային թրաֆիքինգն ու սեքս ոլորտի աշխատողների ծանր պայմանները:

Քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է, որ Ամստերդամը պետք է համարձակվի և Կարմիր լապտերների թաղամասի մասին մտածի առանց մարմնավաճառներին հիշելու:

Նախորդ տարի ընտրված քաղաքապետը նշել է, որ դա կօգնի մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչպես նաև թույլ չի տա, որ զբոսաշրջիկները ծաղրեն ու լուսանկարեն պատուհանների հետևում հաճախորդներին սպասող կանանց:

«Մարդկանց թրաֆիքինգը տեղի է ունենում մեր քաղաքի ամենահին և գեղեցիկ հատվածում: Վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում իրավիճակն ավելի է վատացել, ինչն անընդունելի է»,-ասել է քաղաքապետը:

Նա ընդգծել է, որ Կարմիր լապտերների թաղամասի շինությունների 330 պատուհանների հետևում կանգնած կանայք զբոսաշրջային գրավչություն են դարձել Ամստերդամ այցելողների համար:

«Նրանց վրա ծիծաղում են, կամքին հակառակ անուններ տալիս և լուսանկարում»,-ասել է Հալսեման՝ ընդգծելով, որ մարմնավաճառները պետք է աշխատեն ավելի մաքուր և նորմալ պայմաններում:

Քաղաքապետը չի բացառել, որ թաղամասն ամբողջությամբ փակելու փոխարեն կարելի է նաև  մարմնավաճառներին պարզապես արգելել պատուհանների մոտ կանգնել:

Այս հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան հաջորդ շաբաթ: