ԱՄՆ-ում տղամարդը լողափում նկարել է իր երեխաներին ու փրկել նրանց կյանքը

04:48 • 04.07.19

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տղամարդը լուսանկարել է լողափում խաղացող իր երեք երեխաներին, երբ նկատել է նրանց ուղղությամբ շարժվող հսկայական շնաձկանը: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Հոր` Դեն Վաթսոնի խոսքերով` նա նկատել է, որ դեպի երեխաներն է շարժվում մուգ ինչ-որ բան: Մոտեցնելով նկարը` նա հասկացել է, որ դա շնաձուկ է և շտապել է կնոջ մոտ` նրան հրահանգելով երեխաներին արագ դուրս բերել ջրից:

«Սարսափելի էր հետևել, թե ինչպես է շնաձուկն այդքան մոտ լողում իմ երեխաներին»,- պատմել է երեխաների մայրը` Սալի Վաթսոնը: