Ռուսական C-400 համալիրների առաջին խմբաքանակը կբեռնվի ինքնաթիռներում այս կիրակի, Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ. Haberturk

11:52 • 05.07.19

Անկարայի ձեռք բերած ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը կբեռնվի բեռնատար ինքնաթիռներում արդեն այս կիրակի և Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ, հայտնում է թուրքական Haberturk-ը:

C-400-ի առաջին խմբաքանակի տեղափոխումը կիրականացվի ռուսական ռազմական ավիաբազայի երկու բեռնատար ինքնաթիռներով: Աղբյուրը նաև նշում է, որ ռուսական տեխնիկական խումբը, որը վերահսկելու է դրա տեղակայումը, ինչպես սպասվում է, Թուրքիա կժամանի երկուշաբթի:

Նշենք, որ ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային նախազգուշացնել C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: