Լոնդոնում մոտ 6 մլն դոլարով վաճառվել է Թութանհամոնի կիսանդրին. աճուրդի տան մոտ բողոքի ակցիա է իրականացվել
Եգիպտական փարավոն Թութանհամոնի քարե կիսանդրին Լոնդոնի Christie աճուրդում վաճառվել է 5.97 միլիոն դոլարով, հաղորդում է Известия-ն:
Ըստ աղբյուրի՝ գնորդի անունը չի նշվում: Թութանհամոնը պատկերված է Արևի Աստված Ամոնի պատկերով, որի մարմնացումն էլ հենց համարվում է փարավոն: Մինչև աճուրդին ներկայացվելը կիսանդրին 1985 թվականից եղել է մասնավոր հավաքածուում: Հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է եգիպտական փարավոնի կիսանդրին տեղափոխվել Եվրոպա:
Եգիպտական իշխանությունները երկար ժամանակ պահանջում էին վերադարձնել օտարերկրյա հնագետների կողմից հայտնաբերված և անօրինական ճանապարհով երկրից դուրս բերված արժեքավոր հնագույն նմուշները:
Նշվում է, որ կիսանդրու վաճառքի ժամանակ Christie-ի աճուրդի տան դիմաց մոտ 20 եգիպտացի ցուցարար է եղել: Աճուրդի տանը նշել են, որ փարավոնի կիսանդրու վաճառքի մասին եգիպտական իշխանությունները տեղյակ են:










