Երևանի Ջրաշեն թաղամասում գազի կարգավորիչ կայանից արտահոսած գազն այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հուլիսի 4-ին, ժամը 18:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի կարգավորիչ կայանից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20:04-ին:
Այրվել են գազի կարգավորիչ կայանից արտահոսած գազը և 5 հա խոտածածկույթ. տուժածներ չկան:










