Ավստրիայի ռեստորաններում և սրճարաններում ծխելն արգելվել է
Ավստրիայի խորհրդարանը սրճարաններում և ռեստորաններում ծխելն արգելող օրինագիծ է ընդունել: Օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի նոյեմբերից, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է EuroPulse-ը:
Ըստ աղբյուրի՝ նոյեմբերից ծխելը (այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտը) կարգելվի ավստրիական բոլոր ռեստորաններում և բարերում` ինչպես փակ սրահներում, այնպես էլ բաց տարածքներում:
Ավստրիան եվրոպական այն մի քանի երկրներից մեկն է, որտեղ դեռևս թույլատրվում է ծխել սրճարաններում և ռեստորաններում:
Ավստրիայում ռեստորաններում ծխելն արգելելու առաջին փորձն անհաջող է անցել: 2017 թ. դեկտեմբերին խորհրդարանը մերժել է օրինագիծը: Այնուհետև Ավստրիայի բժիշկների ասոցիացիայի միջնորդությամբ օրինագիծը կրկին վերանայվել է և հաստատվել ձայների մեծամասնությամբ:










