Ղրղզստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ուրբաթ առավոտյան Ղրղզստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Ղազախստանի կրթության և գիտության նախարարության սեյսմոլոգիական փորձամեթոդական խմբի տարածած հաղորդագրությանը:
Ղազախստանցի սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08:12-ին:
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 208 կմ հարավ-արևելք՝ Ղրղզստանի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 25 կմ խորության վրա: Երկրաշարժի հասցրած վնասների և հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:










