Հրվ. Կարոլինայում Անկախության օրվա հրավառությունը ժամանակից շուտ է սկսվել՝ ճայթուկներով լի կոնտեյներում բռնկված հրդեհի պատճառով (լուսանկարներ)

14:33 • 05.07.19

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Ֆորտ Միլս քաղաքում երկրի Անկախության տոնին նվիրված հրավառությունը սկսվել է նախատեսված ժամից ավելի շուտ. պատճառը եղել է ճայթուկներով լի կոնտեյներներում բռնկված հրդեհը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հրդեհը բռնկվել է լուսադեմին՝ այն պահեստում, որտեղ գտնվում էին պայթուցիկները: Արդյունքում երկնքում «հրավառություն» է տեղի ունեցել՝ զարմացնելով բնակիչներին:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ն ամեն տարի Անկախության տոնի առթիվ 1 մլրդ դոլար է ծախսում հրավառությունների վրա: Երկրի տարբեր քաղաքներում ավելի քան 14 000 հրավառություն է տեղի ունենում:

  

Incredible footage of the event was captured by Twitter user Michael Stechschulte

The vision shows the early morning sky being lit up by the sparklers, which rise above smoke and flames from the fire

Fireworks exploded into the sky after a fire broke out in a storage facility behind a store in Fort Mills, South Carolina on Thursday