Գազայի հատվածում իրսայելցի զինվորների հետ բախումների ժամանակ 40 պաղեստինցի է վիրավորվել
Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով 40 պաղեստինցի է տուժել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:
«Վերադարձի մեծ երթի» 65-րդ շաբաթը Գազայի հատվածի սահմանին իսրայելական բանակի զինվորների հետ բախումների հետևանքով 40 պաղեստինցի է վիրավորվել, որոնցից 22-ը՝ մարտական փամփուշտից: Նրանցից մեկի վիճակը ծանր է»,- հայտարարել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում Իսրայելի կառուցած պատի երկայնքով «Վերադարձի մեծ երթը» շարունակվում է ավելի քան մեկ տարի: Դրա հիմնական նպատակն է փախստականների հետ վերադառնալու իրավունքի բարձրաձայնումը, Գազայում տիրող հումանիտար ճգնաժամի հանդեպ միջազգային հանրության ուշադրության գրավումն ու արդարության պահանջը։
Ցուցարարների գործողությունները հիմնականում սկսում են ուրբաթ երեկոյան և շարունակվում են մինչև կիրակի: Հաճախ երթն ուղեկցվում է մասնակիցների ագրեսիվ գործողություններով:










