Թուրքիայում մեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, Էրդողանը կատարվածն ահաբեկչության հետ է կապել (լուսանկարներ)

18:42 • 05.07.19

Թուրքիայում Սիրիայի հետ սահմանակցող Հաթայ նահանգի Ռեյհանլի բնակավայրում մեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է Hurriyet պարբերականը:

Հաղորդվում է, որ զոհերը մեքենայում գտնված անձինք են: Եվս երկու մարդ տուժել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Փակվել են հարակից փողոցները, պայթյունի հետևանքով մոտակա շենքերն ու ենթակառուցվածքները չեն տուժել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ զոհվածները սիրիացիներ են, իսկ պայթյունը, հնարավոր է, ահաբեկչական բնույթ է կրել: