Վաշինգտոնում ռազմական շքերթ է անցկացվել՝ նվիրված ԱՄՆ անկախության օրվան
Վաշինգտոնի երկնքով ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են ճախրել՝ ողջունելով ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառման մասնակիցներին, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած ամպամած եղանակին, նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի տարածքի վրայով թռչել է նախագահական ինքնաթիռը:
Օդային շքերթը շարունակվել է Սպիտակ տան ղեկավարի ելույթի ժամանակ: Հազարավոր մարդիկ են հավաքվել տեսնելու ռազմական ավիացիայի ցուցադրական ելույթները: Երկնքով անցել են B-2 ծանր կործանիչները, F-22 Raptor, F/A-18E/F Super Hornet և F-35 կործանիչները, ինչպես նաև Apache ուղղաթիռները:
Միջոցառման ավարտին սպասվում է մեծ հրավառությունը: Նշվում է, որ այն տևելու է 35 րոպե և լինելու է քաղաքի պատմության մեջ ամենաերկարներից մեկը:










