Սպիտակ տան մոտ ամերիկյան դրոշն այրելու համար 3 ակտիվիստ է ձերբակալվել

06:58 • 05.07.19

Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, ԱՄՆ դրոշն այրելու համար Հեղափոխական կումունիստական կուսակցության երեք ակտիվիստ է ձերբակալվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Washington Examiner-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրը՝ նախագահ Թրամփի՝ Սպիտակ տնից Աբրահամ Լինքոլնի հուշահամալիր ուղևորվելուց մոտ մեկ ժամ առաջ:   

Ամերիկյան դրոշն այրած ակտիվիստները դեմ են Դոնալդ Թրամփին և ներկայանում են «աշխարհն առանց Ամերիկայի» կարգախոսով:

Նշվում է, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները ձերբակալել են Գրեգորի Ջոնսոնին և նրա երկու գործընկերներին:

Ավելի վաղ, Ջոնսոնը հաղթել էր դատական գործը Կլիվլենդում, որտեղ նա նույնպես ձերբակալվել էր դրոշն այրելու համար: