Սևանի ճանապարհին ՊՆ-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել անչափահասի. Shamshyan.com

12:35 • 06.07.19

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս է։ Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: