Թրամփն ասել է, որ այնքան էլ չի հավատում այլմոլորակայինների գոյությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքն առանձնապես չի հավատում այլմոլորակայինների գոյությանը, հաղորդում է Fox News-ը:
Նախագահը հաստատել է, որ դրանց գոյությանը հավատում են նույնիսկ ամերիկացի օդաչուները:
«Այդ թեմայի շուրջ անգամ կարճատև հանդիպում ենք ունեցել»,-հայտնել է նախագահը:
Նա նաև նշել է, որ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև շատ երկրներում բազմաթիվ մարդիկ հավատում են դրանց գոյությանը:
«Ես ինքս հավատո՞ւմ եմ: Չէի ասի»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ վերջերս ԱՄՆ Ռազմածովային նավատորմի օդաչուները հաղորդել էին, որ «տարօրինակ օբյեկտներ» են նկատել, որոնք թռչել են հիպերձայնային արագությամբ:
Անցյալ շաբաթ Պաշտպանության նախարարությունը ճեպազրույց է ունեցել Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի փոխնախագահ Մարկ Ուորների, ինչպես նաև երկու այլ սենատորների հետ՝ անհայտ ինքնաթիռների հետ բախումների թեմայով քաղաքական գործիչների հետ շփվելու ակնհայտ ջանքերի շրջանակում:










