Ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են Toyota Land Cruiser և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները. վերջինը կողաշրջվել է. Shamshyan.com
Երեկ` հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12։25-ի սահմաններում Մարմարաշենի խճուղու և Մուշ 2-րդ թաղամաս տանող խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ 40-ամյա Գևորգ Նադոյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Ախուրյան գյուղի բնակիչ 23-ամյա Արման Կնյազյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ա․ Կնյազյանին բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։










