Սև ծովում խորտակված զբոսաշրջային նավակի ուղևորների փրկության պահը ցուցադրող տեսանյութը հայտնվել է համացանցում

17:22 • 06.07.19

Ականատեսները տեսագրել են Սև ծովում խորտակված «Աթոլ» զբոսաշրջային մոտորանավակի ուղևորների փրկության պահը, գրում է ria.ru-ն:

Տեսանյութում երևում է գրեթե ամբողջովին ջրի տակ անցած մոտորանավակի մի մասը, իսկ ջրում հայտնված ուղևորներին օգնության են հասել հարևանությամբ գտնվող նավերը:

«Աթոլը» շրջվել է Սև ծովի ափից 100 մետրի վրա՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ջուբգա գյուղի մոտ: Մոտորանավակում գտնվել է 55 մարդ, երբ թույլատրելին եղել է 12 ուղևորը:

Երկու մարդ մահացել է, մի քանիսը տուժել են: Նավի կապիտանը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ավելի ուշ նրան ձերբակալել են: Հարուցվել է քրեական գործ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: