31-ամյա տղամարդու բակում կանեփի 68 թուփ է հայտնաբերվել

13:42 • 06.07.19

Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում և օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաև իր տան բակում կանեփ է աճեցնում:

Նույն օրը, ժամը 10.00-ին, տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր երկարության կանեփի մշակված բույսի 68 թուփ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի ցողուններ են և աճեցրել է ինքը, հետագայում օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: