Երևան և Մասիս քաղաքներում փրկարարները բռնել են 1 չպարզված, 1 շահմար և 1 սահնօձ տեսակի օձ  ու տեղափոխել անվտանգ տարածք

09:08 • 06.07.19

Հուլիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: 

Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 չպարզված, 1 շահմար և 1 սահնօձ տեսակի օձ  ու տեղափոխել անվտանգ տարածք: