Ռուսաստանում տղամարդը աղջիկների վրա կրակ է բացել իր հետ ծանոթանալուց հրաժարվելու համար
Անհայտ տղամարդը ատրճանակից կրակել է բացել երկու աղջիկների վրա՝ իր հետ ծանոթանալ չցանկանալու համար։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Մինսկի փողոցի շրջակայքում։ Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներով՝ տղամարդկանց չորս հոգանոց խումբը, որը գտնվել է հարբած վիճակում, փորձել է ծանոթանալ երկու աղջիկների հետ:
Մերժում ստանալով՝ նրանցից մեկը սկսել է ատրճանակից կրակ արձակել աղջիկների ուղղությամբ:
Այս պահին ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին։ Տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից։










