Երևանում 56-ամյա տղամարդը դանակահարել է ինքն իրեն, նրան տեղափոխել են ԲԿ, որտեղ մահացել է
Երևանում 56–ամյա քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունը հուլիսի հինգի գիշերը հաղորդում է ստացել «Արմենիա» ՀԲԿ-ից, համաձայն որի՝ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակարաններից մեկից կրծքավանդակի շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված մի տղամարդու, ով վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ. 22.30-ին, իրենց տան խոհանոցում, նշված տղամարդը ինքնասպանություն է գործել՝ խոհանոցային դանակով հարվածելով կրծքավանդակին: Դանակն առգրավված է»,-ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:










