Հունաստանում ռեկորդային քանակությամբ սինթետիկ թմրանյութ է առգրավվել
Հունաստանում իրավապահ մարմիններն ավելի քան 5 տոննա կապտագոն տեսակի սինթետիկ թմրամիջոց են առգրավել, ինչն այդ թմրամիջոցի՝ երբևէ առգրավված խոշորագույն չափաբաժինն է, գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ կապտագոնը հատկապես տարածում ունի արաբական աշխարհում և օգտագործվել է որոշ ջիհադիստների կողմից՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելուց առաջ:
Թմրանյութը հայտնաբերվել է Սիրիայից ուղարկված 3 կոնտեյներների մեջ: Ընդհանուր առմամբ` կապտագոնի ավելի քան 33 հաբ է առգրավվել, որոնց ընդհանուր արժեքը 660 մլն դոլար է գնահատվում:
Հունաստանի իշխանությունները շարունակում են մաքսանենգության մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ տարվող հետաքննությունը:










