Մարինա Խլեբնիկովան խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի

04:18 • 11.07.19

Ռուս երգչուհի Մարինա Խլեբնիկովան խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի և չգիտի, թե որքան է իրեն մնացել ապրելու: Նա չի նշել, թե ինչ հիվանդությամբ է տառապում, հաղորդում է Life.ru-ն:

«Իմ հիվանդությունը չի անհետացել, և ես չգիտեմ, թե որքան ժամանակ դեռ ունեմ: Սակայն կարևոր չէ` որքան, կարևոր է, թե ինչպես»,- «Պատմության քարավան» ամսագրին պատմել է Խլեբնիկովան:

Երգչուհին հայտարարել է, որ ինքը երբեք չի արձագանքել իր՝ ալկոհոլ օգտագործելու մասին լուրերին և լսել է միայն իր հարազատների և երկրպագուների կարծիքները, որոնք միշտ աջակցում են իրեն:

«Իմ հանդիսատեսին հետաքրքիր չէ զազրախոսությունները, նրանք գալիս են համերգին, լսում են, երգում են ինձ հետ, երգում են իմ փոխարեն: Եվ հետո բոլորով ոտքի են կանգնում»,- ասել է նա:

Մարինա Խլեբնիկովան խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի