Իտալիայի Պրոսեկկո բնակավայրի բլուրներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Իտալիայի հարավային Վենետո շրջանի Տրիեստե քաղաքի Պրոսեկկո արվարձանի բլուրներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, գրում է Luxurylaunches.com-ը:
Այս բնակավայրն առավել հայտնի է այնտեղ մշակվող խաղողի այգիների համար, որից ստացվում է ամբողջ աշխարհով հայտնի համանուն գինին: Տարածքը համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու որոշումն ընդունվել է հուլիսի 7-ին՝ Բաքվում՝ համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նստաշրջանի ժամանակ:
Պրոսեկկոյի բլրակները, որտեղ տարածվում են խաղողի այգիները, Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված արդեն 55-րդ վայրն են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանձնաժողովի նստաշրջանի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է ներառվել նաև ներկայիս Իրաքի տարածքում գտնվող Հնագույն Բաբելոն քաղաքը:













