Մոսկվայի քաղաքապետարանի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն ավելի քան 140 մարդ է բերման ենթարկվել (ուղիղ միացում, թարմացված)
Երևանյան ժամանակով ժամը 15:15-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն ավելի քան 140 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է meduza.io-ն:
Երևանյան ժամանակով ժամը 14.35-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն ավելի քան 30 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է meduza.io-ն:
Երևանյան ժամանակով ժամը 14.10-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն 25 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է meduza.io-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվայի քաղաքապետարանի մոտ ոստիկաններ են հավաքվել: Այսօր այնտեղ իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է սպասվում, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:
Հաղորդվում է նաև, որ Մոսկվայում ձերբակալել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն, ընտրությունների անկախ թեկնածու Իվան Ժդանովին:
Մոսկվայում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում:
Ուղիղ միացումը՝ «Дождь»-ի.










