Լեդի Գագային նկատել են այլ տղամարդու հետ Բրեդլի Կուպերի հետ սիրավեպի մասին լուրերից հետո

22:25 • 30.07.19

Երգչուհի Լեդի Գագային լուսանկարել են հնչյունային ռեժիսոր Դեն Հորթոնի հետ ժամադրության ժամանակ:

Ինչպես հայտնում է People ամսագիրը, նրանց նկատել են Կալիֆոռնիայի ռեստորաններից մեկում: Ականատեսները նշում են, որ նրանք իրենց ավելին էին թույլ տալիս, քան կարող են ընկերները, և պարբերաբար համբուրվում էին:

Միևնույն ժամանակ երգչուհին հրաժարվել է երկրպագուների հետ լուսանկարվելուց: Ամսագրի աղբյուրները նշել են նաև, որ զույգը չէր վախենում աչքի ընկնելուց:  

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնում էին, որ իր մենեջեր Քրիստիան Կարինոյի հետ նշանադրության չեղարկումից հետո Լեդի Գագան տեղափոխվել է հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի տուն, որը նոր է բաժանվել ռուս մոդել Իրինա Շեյքից: Շեյքի և Կուպերի հարաբերությունները 4 տարի են շարունակվել, իսկ 2017-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը: