Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթն ամուսնությունից մեկ տարի անց որոշել են «միառժամանակ» առանձին ապրել (լուսանկարներ)

14:58 • 12.08.19

Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը և ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթն ամուսնությունից մեկ տարի անց որոշել են «միառժամանակ» առանձին ապրել, գրում է Vanity Fair-ը: 

«Որպես անընդմեջ զարգացող և փոխվող անհատներ՝ նրանք որոշել են, որ սա լավագույն տարբերակն է, և նրանք կկենտրոնանան իրենց և իրենց կարիերայի վրա»,-հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:

Նա նաև խնդրել է հարգել զույգի անձնական կյանքի իրավունքը:

26-ամյա երգչուհի Մայլի Սայրուսի և 29-ամյա դերասան Լիամ Հեմսվորթի բաժանության վերաբերյալ լուրերը սկսել էին շրջանառվել այս շաբաթ, երբ երգչուհին Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ չէր կրում իր ամուսնական մատանին:

Նշենք, որ զույգը հանդիպել է 2009 թվականին՝ ֆիլմի նկարահանման հրապարակում: 2012 թվականին նրանք չեղյալ էին հայտարարել նշանադրությունը, որից հետո՝ 2015 թվականին, կրկին վերամիավորվել էին: 2018 թվականին զույգն օրինականացրել է իր հարաբերությունները:

 

 
 
 
View this post on Instagram

Mute me if you don’t want SPAMMED

A post shared by Miley Cyrus (@mileycyrus) on

 

Картинки по запросу miley cyrus and Liam

Картинки по запросу miley cyrus and Liam

Картинки по запросу miley cyrus and Liam