Մասնագետները բացահայտել են, թե ինչպես են նկարահանել Թագավորական նավահանգստի համար պայքարի տեսարանը «Գահերի խաղը» սերիալում
Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի համակարգչային հատուկ էֆեկտների մասնագետ Ջո Բաուերը պատմել է, թե ինչպես են նկարահանել Թագավորական նավահանգստի ոչնչացման տեսարանը:
«Մեր թիմի համար ամենից շատ խնդիրներ էր առաջացրել տեսարանը, որում Դեյներիսը ոչնչացնում է Թագավորական նավահանգիստը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Բաուերը:
Դուբրովնիկի (Խորվաթիա) հին թաղամասի եռաչափ մոդելն ստեղծելու համար մասնագետները նորագույն տեխնոլոգիաներ են կիրառել՝ լուսանկարաչափություն և 3D-սկանավորում: Դրանց շնորհիվ նրանք ստիպված չեն եղել առանձին-առանձին ստեղծել քաղաքի քարտեզները՝ դրան իրական տեսք տալու համար:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության 32 անվանակարգում, այդ թվում և «հատուկ էֆեկտներ»:










