Սիարան որպես ժյուրիի անդամ մասնակցում է «Ամերիկայի ամենաերաժշտական ընտանիքը» նոր նախագծի նկարահանումներին (լուսանկարներ)

16:44 • 14.08.19

Ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Սիարան մասնակցում է Nickelodeon մանկական հեռուստաալիքի «Ամերիկայի ամենաերաժշտական ընտանիքը» (America's Most Musical Family) նոր նախագծի նկարահանումներին, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա երգչուհին առաջիկա նախագծի ժյուրիի 4 անդամներից մեկն է: Նախագծի նկարահանումները սկսվել են հուլիսի վերջին:

Սիարան նկարահանումներին ժամանել է սպիտակ, երկնագույն գծերով կապույտ զգեստով, որի թևքերը թափանցիկ են եղել: Երգչուհին իր տեսքն ամբողջացրել է սպիտակ բարձրակրունկ կոշիկներով:

Հաղորդվում է, որ Սիարան ժյուրիի անդամ լինելուց բացի, նաև նախագծի գործադիր պրոդյուսերն է:

«Ամերիկայի ամենաերաժշտական ընտանիքը» նախագծում կմրցեն 30 տաղանդավոր ընտանիքներ, որոնք կպայքարեն Republic Records ձայնագրման ստուդիայի հետ պայմանագիր կնքելու համար:

Պայմանագրից բացի՝ հաղթող ընտանիքը կստանա 250 000 դոլար մրցանակ:

Նշենք, որ երգչուհին սեպտեմբերին Beauty Marks ալբոմի շրջանակում կմեկնի չորս տարվա ընթացքում իր առաջին համերգային շրջագայությանը:

 

Stylish Ciara: Ciara stepped out in a stylish ensemble on her way to film her new Nickelodeon series America's Most Musical Family

New dress: Ciara (full name Ciara Princess Harris) stepped out wearing a unique multi-colored mini-dress with a dark blue torso

Smiles: The new series America's Most Musical Family will feature 30 talented musical families who will be competing for a recording contract with Republic Records

New tour: Ciara will also be getting ready to hit the road on her first tour in four years for her new album Beauty Marks, which debuted in May

Quick tour: The tour winds down with a performance at The Filmore in Silver Spring, Maryland on September 28, Sony Hall in New York City on October 1 and Park West in Chicago on October 4

 

Սիարան որպես ժյուրիի անդամ մասնակցում է «Ամերիկայի ամենաերաժշտական ընտանիքը» նոր նախագծի նկարահանումներին (լուսանկարներ)