«Պետք է պատրաստ լինել ամեն ինչի». Արմեն Ջիգարխանյանի ընկերը հաստատել է դերասանի հոսպիտալացման մասին լուրը

16:36 • 14.08.19

Ռուսաստանաբնակ պրոդյուսեր, դերասան Մարկ Ռուդինշտեյնը «Զվեզդա»-ի հետ զրույցում խոսել է իր ընկեր, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջության մասին:

Ռուդինշտեյնը հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված լուրը, ըստ որի դերասանը հոսպիտալացվել է, սակայն դժվարացել է հայտնել ախտորոշումը, ինչի համար դերասանը հայտնվել է հիվանդանոցում: 

«Այո, տեղափոխել են հիվանդանոց, այո, ծանր վիճակում: Դեռ հայտնի է միայն այն, որ նրա վիճակը ծանր է: Որքան էլ սարսափելի է նման բան ասելը, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Դեռ չորս օր առաջ նրա վիճակը լավ էր, թատրոն էր այցելել»,- ասել է պրոդյուսերը:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

«Պետք է պատրաստ լինել ամեն ինչի». Արմեն Ջիգարխանյանի ընկերը հաստատել է դերասանի հոսպիտալացման մասին լուրը