Պակիստանը պատրաստ է Ադրբեջան մատակարարել JF-17 ռազմական ինքնաթիռները. պակիստանցի դեսպան

16:26 • 14.08.19

Պակիստանը պատրաստ է Ադրբեջան մատակարարել JF-17 ռազմական ինքնաթիռները: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սեիդ Խան Մոհմանդը, հայտնում է Contact.az պորտալը: 

Նրա խոսքով՝ մինչ այսօր Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերել 10 ինքնաթիռ, եթե անհրաժեշտություն առաջանա, ապա «Պակիստանը միշտ պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել»:

 Նա նշել է, որ Ադրբեջանի ու Պակիստանի միջև «ռազմական կապերը զարգանում են»: