Ուկրաինայում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել Ստորոժինեց քաղաքի ոստիկանության ավտոպարկին (լուսանկարներ, տեսանյութեր)

15:21 • 14.08.19

Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և բերքին: Մասնավորապես, անսպասելի վատ եղանակը վնաս է հասցրել ոստիկանության քաղաքային բաժանմունքի ամբողջ ավտոպարկին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզային խորհրդի նախագահ Իվան Մունտյանը, գրում է korrespondent.net-ը:

Նրա խոսքով՝ կարկուտով ուղեկցվող հորդառատ անձրևները վնասել են բազմաթիվ շենքերի տանիքներ, կոտրել պատուհանները, վնասել բերքը:

Օգոստոսի 14-ի առավոտվա դրությամբ մարզի 26 բնակավայր դեռ շարունակում է առանց էլեկտրամատակարարման մնալ: