Կնոջ սպանության համար դատապարտված Թեհրանի նախկին քաղաքապետը խուսափել է մահապատժից՝ արժանանալով կնոջ հարազատների ներմանը

19:42 • 14.08.19

Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին, որը վերջերս մահապատժի էր դատապարտվել իր կնոջը սպանելու համար, ներման է արժանացել նրա ընտանիքի կողմից:

Ինչպես հայտնում է rferl.org-ը, օգոստոսի 14-ին Instagram-ում հրապարակված գրառմամբ Միթրա Օսթադի եղբայրը հայտնել է, որ իր հայրը, իր մայրը և իր քրոջ որդին «ներում են» Նաջաֆիին և այլևս ցանկություն չունեն, որ իսլամական օրենքով նախատեսված փոխհատուցման՝ այսպես կոչված «ակն ընդ ական» պատժամիջոցն ի կատար ածվի, որով մահապատիժ էր նախատեսվում:

Մասուդ Օսթադը գրել է նաև, որ իր ընտանիքը հույս ունի, որ նախկին քաղաքապետը «իր մնացյալ կյանքում կնվիրվի ինքնամաքրման գործին»:

67-ամյա Նաջաֆին մահվան էր դատապարվել անցյալ ամիս՝ մեղավոր ճանաչվելով այս տարի ավելի վաղը կնոջը սպանելու մեջ: