Քեյթ Բլանշետը հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին

21:23 • 15.08.19

Հայտնի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը հայտարարել է դերասանուհու կարիերան ավարտելու մասին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ամերիկյան պարբերականներից մեկին տված հարցազրույցում հոլիվուդյան դերասանուհին ասել է, որ «եկել է կանգ առնելու ժամանակը»: Բլանշետը նշել է նաև, որ ողջ աշխարհի հանդիսատեսը կհասկանա իր որոշումը, երբ տեսնի իր մասնակցությամբ վերջին ֆիլմը:

Լրատվամիջոցները հիշեցնում են դերասանուհու նախորդ տարվա հայտարարություններից մեկը, որով նա ցանկություն էր հայտնել հեռանալու կինոաշխարհից: Այն ժամանակ Բլանշետն ասել էր. «Ինչո՞ւ չի կարելի պարզապես կերակրել հավերին և Պրուստ կարդալ ներքնազգեստով բեմ դուրս գալու փոխարեն»:

Քեյթ Բլանշետը դարձել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, արժանացել BAFTA-ի և «Ոսկե գլուբուսի» երեք մրցանակի և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի երկու մրցանակի:

 

 

Քեյթ Բլանշետը հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին