Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավի հայ ուղևորը սելֆիներ է արել անձնակազմի անդամների հետ (լուսանկար)

14:50 • 15.08.19

ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավի ուղևորներից Ստեփան Հակոբյանն օդանավից բարեհաջող տարհանվելուց հետո սելֆի է արել անձնակազմի անդամների հետ: Նա նաև տեսանկարել է վայրէջքից հետո տեղի ունեցածը, գրում է ria.ru-ն: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:

Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:

Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:  

 

Пассажир и член экипажа самолета Airbus А-321 авиакомпании Уральские авиалинии после аварийной посадки в Жуковском

Картинки по запросу Пассажиры делали селфи с экипажем после жесткого приземления в Подмосковье