Հայտնիներ, որոնք մեղադրվել են երգերի «գողության» համար (լուսանկարներ)
Երաժշտական արդյունաբերությունում հեղինակային իրավունքի խախտումը հաճախ հանդիպող երևույթ է և ուղեկցվում է մեծ սկանդալներով: Մինչ որոշ երգեր պատահականորեն նմանություն ունեն այլ երգերի, կան նաև այնպիսի երգեր, որոնք իրականում վերցված են այլ երաժիշտների ստեղծագործություններից: Ընդ որում՝ երբեմն հայտնիները երգերի հեղինակային իրավունքների խախտման պատճառով ընկնում են դատական քաշքշուկների մեջ:
Star Insider-ն առանձնացրել է այն կատարողներին, որոնք մեղադրվել են երգերի «գողության» համար:
Լեդի Գագա- Shallow

Սթիվ Ռոնսոնը Լեդի Գագային սպառնացել է բազմամիլիոնանոց դատական հայցով, քանի որ նրա պնդմամբ՝ երգչուհին Shallow (A Star is Born ֆիլմից) երգի մեղեդին պատճենել է իր Almost երգից: Լեդի Գագան հերքում է մեղադրանքները:
Քեթի Փերի- Dark Horse

Գրեթե մեկ շաբաթ տևած դատական լսումներից հետո, դատարանը վճռել է, որ երգչուհի Քեթի Փերին իր Dark Horse երգից որոշ հատվածներ պատճենել է ռեփեր Flame-ի Joyful Noise երգից:
Էդ Շիրան- Thinking Out Loud

Շիրանին հայց է ներկայացվել երկու անգամ, ընդ որում՝ հայցերում ասվում էր, որ նա պատճենել է Մարվին Գայի Let's Get It On-ի մասերը «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հաղթող իր երգի համար։ Ամերիկացի դատավորը հայտարարել է, որ «էական նմանություններ» կան երկու երգերի միջև:
The Beatles- Come Together

Խմբի դեմ 1973 թվականին երգի «գողության» մեղադրանքով դատական հայց էր ներկայացրել լեգենդար ռոք աստղ Չակ Բերին, որը պնդում էր, որ Come Together երգում խումբը պատճենել է ոչ միայն իր You can't Catch Me երգի բառերը, այլև մեղեդին:
Radiohead խումբ- Creep

Բրիտանական ռոք խմբի «դասական օրհներգը» խմբին դատարան է հասցրել: Նրանց դեմ բողոք է ներկայացրել մեկ այլ բրիտանական խումբ՝ Hollies-ը՝ պնդմամբ, որ երգը «կրկնում» է 1973 թվականի The Air I Breathe երգի մեղեդին: Խումբը, ի վերջո, խոստովանել է, որ պարզապես այդ երգը «ոգեշնչել է նրանց»:
Բրունո Մարս- Treasure

2012 թվականին տաղանդավոր երգիչ Բրունո Մարսի դեմ երգի «գողության» մեղադրանքներով է հանդես եկել երաժիշտ Breakbot-ը, որի պնդմամբ՝ մեծ ճանաչում ունեցող Treasure երգը չափազանց նման է իր Baby I'm Yours երգին:
Led Zeppelin- Stairway to Heaven

Այսքան տարիներից հետո Led Zeppelin բրիտանական ռոք խումբը մեղադրվում է Spirit խմբի Taurus-ի հատվածներն իրենց երգում ներառելու մեջ: Led Zeppelin խմբի կիթառահար Ջիմի Փեյջը այդ հայտարարությունները «անհեթեթ» է որակել:










