Տղամարդը 3 տոննա աղբ է փորփրել՝ սիրած երգչի համերգի տոմսերը գտնելու համար

23:50 • 16.08.19

Շանհայի բնակչուհիներից մեկը դեն է նետել տոմսերով ծրարը՝ մտածելով, որ ծրարի ներսում անպետք ստացականներ են դրված: Օրեր անց նա հասկացել է, որ դեն է նետել ամուսնու սիրելի կատարողի՝ թայվանական ծագմամբ ամերիկացի երգիչ Ուիլբեր Փանի համերգի տոմսերը:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, քանի որ Չինաստանում աղբն առանձնացնում են չոր, թաց և վերամշակման համար պիտանի թափոնների, և դրանք մի քանի օր մնում են առանց ձեռք տալու, տղամարդը հույս ուներ գտնելու ցանկալի ծրարը:

Նա դիմել է աղբահանների օգնությանն ու 3 տոննա չոր աղբ է փորփրել: Արդյունքում նրան հաջողվել է գտնել տոմսերը: