Դոնաթելա Վերսաչեն նոր շքեղ առանձնատուն է ձեռք բերել Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին (լուսանկարներ)

22:30 • 16.08.19

Նորաձևության աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Դոնաթելա Վերսաչեն, որը Միլանում և Մայամիում գտնվող երկու շքեղ տուն է ժառանգել իր հանգուցյալ եղբորից՝ Ջաննիից, ևս մեկ առանձնատուն է ձեռք բերել Իտալիայում:

Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, Դոնաթելան ներկայում բնակվում է Միլանի բնակարանում, իսկ նոր ձեռք բերած առանձնատունը լճի ափին տեղակայված է Իտալիայի հյուսիսային շրջանում:

La Verbanella անվանումն ստացած շքեղ 4 հարկանի առանձնատունը 15000 քառ. մետր տարածք է զբաղեցնում: Այն 50 սենյակ է ներառում, որոնցից 20-ը ննջասենյակներ են:

Հսկայական կալվածքում կա նաև գեղեցիկ այգի, լողավազան, լճակ և անհատական մուտք դեպի լիճ, որը գտնվում է Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին:  

Լճի ափին գտնվող տունը նախկինում պատկանել է Մոնդադորի ընտանիքին, որը Իտալիայում հայտնի և ամենամեծ տպագրական ընկերություններից մեկի հիմնադիրն է: Տարբեր տարիների այստեղ բնակվել են այնպիսի տերեր, ինչպիսիք են Ուոլթ Դիսնեյը և Էռնեստ Հեմինգուեյը: