ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321-ի սրահից
ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել A321 օդանավից, որը վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գերատեսչությունը տեսանյութը հրապարակել է որպես ԶԼՄ-ներում հրապարակված վթարային վայրէջքի վայրում կողոպուտի մասին տեղեկության հերքում:
«Անծանոթ անձանց ներթափանցումը շղթայապատ տարածք բացառվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում ինքնաթիռի սրահը գտնվում է նույն վիճակում, ինչպիսին եղել է ուղևորների տարհանումից հետո:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Սիմֆերոպոլ ուղևորվող ինքնաթիռը օդում բախվել էր ճայերի երամին, ինչը հանգեցրել էր շարժիչների աշխատանքի խափանման:
Օդանավը կոշտ վայրէջք էր կատարել Մերձմոսվայում գտնվող եգիպտացորենի դաշտում: Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել, 76 մարդ բուժօգնության էր դիմել:










